Բաղադրիչներ
450 գ ալյուր
250 մլ ջուր
2 ճ/գ ձեթ
1 թ/գ աղ
Միջուկի համար`
500 գ աղացած միս
350 գ սոխ
1 թ/գ աղ
1 թ/գ սև պղպեղ
60 մլ ջուր
2 ճ/գ ձեթ
Տապակելու համար`
800 մլ ձեթ
Պատրաստման եղանակը
Խոր տարայի մեջ ջուր լցնել, ավելացնել աղ, ձեթ և լավ խառնել

Ավելացնել ալյուր, լավ խառնել, խմոր հունցել

Տեղափոխել սեղանի վրա և 8-10 րոպե հունցել

Ծածկել և թողնել 30 րոպե

Սոխն անցկացնել մանր քերիչով կամ աղալ, ավելացնել 60 մլ ջուր

Աղացած միսն ու սոխը խառնել իրար: Ավելացնել ձեթ, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել

Խմորը բաժանել հավասար մասերի (16 գնդիկ), գնդել, ծածկել և թողնել 10 րոպե

Յուրաքանչյուր գնդիկ գրտնակել, 2 ճ/գ միջուկ դնել խմորի մի հատվածի վրա, իսկ մյուսով ծածկել

Անկյուններն ամրացնել, պատառաքաղով ձևավորել

Թավայի մեջ ձեթ լցնել և տաքացնել ուժեղ կրակի վրա: Կարկանդակները դնել և 2 կողմից 1-ական րոպե տապակել

Համտեսելու ժամանակն է )))

Բարի ախորժակ