Բաղադրիչներ
1 կգ խոզի միս
1,5 կգ կարտոֆիլ
3 գլուխ սոխ
4 ատամիկ սխտոր
լոլիկ
1 ճ/գ աղ
0,5 թ/գ սև պղպեղ
1 թ/գ պապրիկա
1/3 թ/գ կարմիր կծու պղպեղ
4 ճ/գ ձեթ
սամիթ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը բաժանել մեծ կտորների, համեմել աղով, սև պղպեղով, պապրիկայով, կծու պղպեղով, ավելացնել ձեթ և լավ խառնել
Ջեռոցի թավայի մեջ սննդային թուղթ փռել, կարտոֆիլը լցնել, դնել 180°С տաքացրած ջեռոցում 60 րոպե
Խոզի միսը բաժանել միջին չափի կտորների, 30-40 րոպե տապակել
Միսը թավայից հանել, փոխարենը լցնել կտրատած սոխն ու սխտորը և 5 րոպե տապակել
Ավելացնել կարտոֆիլն ու միսը, մի քանի կտոր լոլիկ և թողնել 5 րոպե
Ավելացնել սամիթ և մաղադանոս ու մատուցել )))
Բարի ախորժակ