Ոլոռով և բազուկով աղցան
Հեշտ և արագ պատրաստման եղանակ՝ համեղ և հագեցնող աղցանի համար:
Բաղադրիչներ
- 3 հատ մարինացված վարունգ
- 1 հատ գազար
- 2 հատ բազուկ
- 3 հատ կարտոֆիլ
- 1 տուփ պահածոյացված ոլոռ
- 300 գ թթու կաղամբ
- 1 հատ սոխ
- աղ
- սև պղպեղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
1 Կարտոֆիլը, գազարը և բազուկը խաշել:
2 Բազուկը խորանարդներով կտրատել, վրան լցնել բուսայուղ, թողնել ներծծվի:
3 Գազարը և վարունգը կտրատել, ավելացնել բազուկին:
4 Սոխը մանր կտրատել:
5 Կարտոֆիլը կտրատել:
6 Ավելացնել թթու կաղամբը և ոլոռը: Ավելացնել բուսայուղ:
7 Համեմել աղով և սև պղպեղով, լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: