Տերիակի սոուսով բրինձ
Անհավանական համեղ և մի փոքր քաղցրահամ չինական սոուսով այս բրինձը միանշանակ կդառնա Ձեր խոհանոցի մի մասնիկը:
Բաղադրիչներ
- 600 գ հավի կրծքամիս
- 250 գ բրինձ
- 10 գ կոճապղպեղ
- 4 ատամիկ սխտոր
- 50 մլ սոյայի սոուս
- 2 ճաշի գդալ բուսայուղ
- 1 ճաշի գդալ բրինձի քացախ
- 1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա
- 1/2 թեյի գդալ սև պղպեղ
- 1/3 թեյի գդալ կծու կարմիր պղպեղ
- 600 մլ ջուր
- 1/3 թեյի գդալ դարչին
- 1/2 թեյի գդալ աղ
- 3 ճաշի գդալ շաքարավազ
Պատրաստման եղանակը
1 Բրինձը 500 մլ ջրով դնել կրակի վրա, թողնել մինչև եռռա:
2 Եռռալուց հետո կաձորիչով փակել, թողնել թույլ կրակի վրա:
3 Հավի կրծքամիսը կտրատել ոչ շատ փոքր կտորներով, և տապակել բուսայուղով:
4 Ավելացնել քերած կոճապղպեղը և սխտորը:
5 Ավելացնել համեմունքները, շաքարավազը, սոյայի սոուսը: Օսլան 100մլ ջրով բացել, և ավելացնել: Թողնել կրակին մինչև եռռալը: Ավելացնել քունջութը:
6 Բրնձի եփվելուց հետո, թողնել 5 րոպե հանգստանա:
7 Բրնձի քացախին ավելացնել 1 թեյի գդալ շաքարավազ, 1/2 թեյի գդալ աղ, լավ խառնել, և ավելացնել բրնձին:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: