Լավաշով ուտեստ
Բաղադրությունը
6 հատ լավաշ-լոշիկ
3 հատ ձու
200 մլ սերուցք
15 կտոր երշիկ
15 կտոր պանիր
1/2 թեյի գդալ սև պղպեղ
1 ճաշի գդալ պապրիկա
1 ճաշի գդալ աղ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Տարայի պատերին քսել բուսայուղ:
Ձուն և սերուցքը միասին հարել:
Ավելացնել համեմունքները:
Տարայի մեջ դնել լոշերը, վրան լցնել սոուսը:
Շարել երշիկը և պանիրը:
Հերթականոթյամբ դասավորել բոլոր շերտերը:
Եփել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում 15-20 րոպե:
Ձևավորել մաղադանոսով և պանրով:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: