Հավի կոտլետներ

Հյութեղ և ախորժելի կոտլետներ Ձեր սիրելիների համար:
Բաղադրիչներ
- 1.5 կգ հավի աղացած միս
- 200 գ բատոն
- 200 գ սոխ
- 4-5 ատամիկ սխտոր
- 1 ճաշի գդալ աղ
- 1 ճաշի գդալ պապրիկա
- 1 թեյի գդալ սև պղպեղ
- պաքսիմատ
Պատրաստման եղանակը
- Բատոնը թրջել, այնուհետև հանել ջրից, և լավ քամել:

- Լցնել բլենդերի մեջ, ավելացնել սոխը և սխտորը:

- Ստացված զանգվածը ավելացնել աղացած հավի մսին:
- Ավելացնել աղը, սև պղպեղը և պապրիկան: Լավ խառնել:

- Ձեռքերով ստանալ կոտլետների համապատասխան ձևը, և թաթախել պաքսիմատի մեջ:

- Կոտլետները դնել տարայի մեջ, վրան քսել մի փոքր բուսայուղ:
- Դնել 180°C ջեռոցի մեջ 25-30 րոպե:

Բարի ախորժակ:
