Աղցան «Կարմիր ծով»
Համեղ, հյութեղ և նրբահամ աղցան, որը շատ արագ է պատրաստվում:
Բաղադրիչներ
- 200 գ ծովախեցգետնի ձողիկներ
- 1/4 հատ կարմիր պղպեղ
- 3-4 հատ լոլիկ
- 50 գ պանիր
- 3-4 ատամիկ սխտոր
- 2-3 ճաշի գդալ մայոնեզ
Պատրաստման եղանակը
1 Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատել:
2 Կարմիր պղպեղը և լոլիկը երկարությամբ կտրատել:
3 Պանիրը անցկացնել քերիչով:
4 Սխտորը ճզմել, ավելացնել աղցանին:
5 Ավելացնել մայոնեզը, և լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: