Բաղադրիչներ
6 ձու
250 գ շաքարավազ
200 գ ալյուր
3 ճ/գ կակաո
1 թ/գ փխրեցուցիչ
Կաղապարի չափը` 22 սմ
200 մլ 33-36 % սերուցք
400 գ թթվասեր
150 գ շաքարի փոշի
250-300 գ մարինացված արքայախնձոր
Ընկույզ
90 գ մուգ շոկոլադ + 60 մլ սերուցք
Պատրաստման եղանակը
6 ձու հարել` մաս-մաս ավելացնելով շաքարավազ

Ալյուրին ավելացնել կակաո, լավ խառնել և մաղել հարած ձվերի վրա։ Ավելացնել փխրեցուցիչ և լավ խառնել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ձեթ քսել, ստացված խմորը լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-40 րոպե

Թողնել սառչի, ապա բաժանել 2 անհավասար մասերի` ներքևի շերտի հաստությունը 1 սմ

Հաստ հատվածը բաժանել 3-4 սմ խորանարդների

Սերուցքը լավ հարել, ավելացնել թթվասեր, շաքարի փոշի և լավ հարել (ստացված կրեից 3-4 ճ/գ առանձնացնել)

Բարակ բիսկվիթը թրջել արքայախնձորի հյութով

2 ճ/գ կրեմ քսել, շարել խորանարդաձև կտրատած արքայախնձորի մի մասը, ընկույզը

Կտրատած բիսկվիթի կտորներից յուրաքանչյուրը լավ թաթախել կրեմի մեջ և շարել ընդհանուր տորթի վրա

Դասավորել շերտերն այսպես շարունակ` յուրաքանչյուր շերտը մի փոքր նեղացնելով, որպեսզի ստանաք բուրգի տեսք

Ստացված տորթն ամբողջությամբ պատել առանձնացրած կրեմով

Առանձին տարայի մեջ լցնել շոկոլադը, սերուցքը և հալեցնել գոլորշու վրա

Ստացված ջնարակով զարդարել տորթը և 6-7 ժամ թողնել սառնարանում (ցանկալի է թողնել 1 գիշեր)

Վայելելու ժամանակն է )))

Բարի ախորժակ