Բլղուրով փլավ

Բլղուր պատրաստելու ամենալավ բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
- 2 բաժակ եռացրած ջուր
- 1 բաժակ բլղուր
- 2 հատ բուլղարական պղպեղ
- 2 հատ լոլիկ
- 1 հատ սոխ
- 1 հատ գազար
- 50 գ կանաչ ոլոռ
- 3 ատամիկ սխտոր
- 1 կապ մաղադանոս
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Սոխը մանր կտրատել:
2 Գազարը անցկացնել քերիչով:

3 Պղպեղները կտրատել խորանարդներով:

4 Լոլիկները կտրատել:

5 Մաղադանոսը մանր կտրատել:
6 Թավայի մեջ լցնել բուսայուղ, ավելացնել բլղուրը, բովվել թույլ կրակի վրա:

7 Ավելացնել սոխը, տապակել, և խառնել բլղուրին:

8 Ավելացնել բանջարեղենը, համեմել, և լավ խառնել:

9 Լոլիկները և սխտորը շարել վրան:
10 Ավելացնել եռացրած ջուրը, և շոգեխաշել 20 րոպե:

11 Մատուցելիս ավելացնել թարմ կտրատված մաղադանոսը:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: