Շոկո

Հիանալի և հեշտ պատրաստվող աղանդեր՝ արագ հյուրերին զարմացնելու համար:
Բաղադրիչներ
- 350 գ շոկոլադ
- 450 գ խտացրած կաթ
- 100 գ պնդուկ կամ գետնանուշ
Պատրաստման եղանակը
- Գետնանուշը բովել թույլ կրակի վրա: Մանր կտրատել:

- Տարայի մեջ դնել յուղաթուղթը, վրան քսել բուսայուղ:
- Շոկոլադը մանրացնել, ավելացնել խտացրած կաթին, և դնել թույլ կրակի վրա:

- Շոկոլադի հալվելուց հետո, ավելացնել գետնանուշը:

- Լցնել ձևամանի մեջ, ծածկել սննդային թաղանթով:

- Դնել սառնարանը 3-5 ժամ, մինչև լավ սառչի:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
