Բաղադրիչներ
300 գ խաշած բազուկ
300 գ խաշած կարտոֆիլ
100 գ սոխ + 1 թ/գ շաքարավազ, 0,5 թ/գ աղ, 1 ճ/գ քացախ, 100 մլ եռման ջուր
300 գ խաշած գազար
300 գ ապխտած ձուկ
5 խաշած ձու
200 գ մայոնեզ
աղ
ձիթապտուղ
Պատրաստման եղանակը
Ապխտած ձուկը խորանարդաձև կտրատել

Սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել շաքարավազ, աղ, քացախ, եռման ջուր, լավ խառնել, թողնել 40 րոպե, ապա ջրքամել և ավելացնել կտրատած ձկանը

Ավելացնել խորանարդաձաև կտրատած ձու, մայոնեզ և լավ խառնել

Խաշած բանջարեղենը` բազուկը, գազարը, կարտոֆիլը անցկացնել մանր քերիչով, ավելացնել մի պտղունց աղ և լավ խառնել

Ստացված զանգվածը բաժանել մասերի: Մաս-մաս լցնել սննդային պոլիէթիլենի վրա, շրջանաձև բացել, դնել ձկան խճողակը, փաթաթել և գնդիկ անել

Մայոնեզով նախշեր անել: Ձիթապտուղ դնել, ներսում ամրացնել կանաչ սոխի փոքր կտոր

Ահա և պատրաստ են տոնական խաղալիքները )))

Բարի ախորժակ