Անկարելի է դիմակայել այս ուտեստի բույրին և համին: Շատ համեղ, մսով և լավաշով ռուլետներ` թավայի վրա

Բաղադրիչներ

600 գ աղացած միս

0,5 թ/գ խորովածի համեմունք

1 գլուխ սոխ

100 գ պանիր

90 մլ ջուր

2 հատ լավաշ

աղ

0,5 թ/գ սև պղպեղ

մաղադանոս

2 ձու

2 ճ/գ ջուր կամ կաթ

1 ճ/գ կարրի

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել աղացած կամ մանր քերիչով անցկացրած սոխ, խորովածի համեմունք, սև պղպեղ, աղ, կտրատած մաղադանոս, քերած պանիր, 2 ճ/գ ջուր և լավ խառնել

Ստացված զանգվածը հավասարապես տարածել լավաշի վրա և ռուլետի պես փաթաթել և կտրտել

Առանձին տարայի մեջ 2 ձու կոտրել, ավելացնել ջուր կամ կաթ, կարրի և լավ խառնել

Յուրաքանչյուր կտորը թաթախել ձվի մեջ և 2 կողմից տապակել

Տեղափոխել հրակայուն տարայի մեջ, դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Կարելի է համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում