Անկարելի է անտարբեր անցնել այս գեղեցկության կողքով: Չափազանց գեղեցիկ, շատ համեղ նախուտեստ` նրբաբլիթներով

Բաղադրիչներ

Նրբաբլիթների համար`

300 գ ալյուր

0,5 թ/գ աղ

3 ճ/գ շաքարավազ

1 թ/գ խմորիչ

1 լ տաք կաթ

3 ձու

100 մլ ձեթ

Խճողակի համար`

50 մլ ձեթ

100 գ աղացած միս + 1 թ/գ աղ

1 գլուխ սախ

1 գազար

300 գ կաղամբ

աղ

սև պղպեղ

համեմի աղացած սերմ

կանաչ սոխ

Պատրաստման եղանակը

Տաք կաթին ավելացնել 3 ձու, ձեթ և լավ խառնել

Ալյուրը մաղել, ավելացնել աղ, շաքարավազ, խմորիչ, լավ խառնել և ավելացնել կաթին

Ծածկել, թողնել 5 րոպե և տապակել

Աղացած միսը 3 րոպե տապակել 50 մլ ձեթով, ավելացնել աղ, մանրացրած սոխ, քերած գազար և թողնել 5 րոպե

Ավելացնել մանր կտրատած կաղամբ, թողնել 5 րոպե, ապա համեմել աղով, սև պղպեղով, համեմեի աղացած սերմով, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 20 րոպե

Կանաչ սոխի վրա եռման ջուր լցնել, թողնել 3 րոպե

Յուրաքանչյուր նրբաբլիթի մեջ 1-ական ճ/գ խճողակ դնել, անկյունները հավաքել: Կապել կանաչ սոխով

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում