Սմբուկով ուտեստ

Պատրաստում ենք սմբուկ՝ հյութեղ և անհավանական համեղ միջուկով:
Բաղադրիչներ
- 2 հատ մեծ սմբուկ
- 100 մլ բուսայուղ
- 1 թեյի գդալ աղ
- 1 թեյի գդալ սև պղպեղ
- ռոզմարին
Միջուկի համար
- սմբուկի միջուկ
- 2 ճաշի գդալ բուսայուղ
- 1 հատ սոխ
- 200 գ չերրի լոլիկ
- 0.5 թեյի գդալ օրեգանո
- 400 գ լոլիկի միջուկ
- 6 ատամիկ սխտոր
- աղ
- սև պղպեղ
Վերին շերտի համար
- 400 գ պանիր մոցարելլա
- 100 գ պաքսիմատ
- 2 ճաշի գդալ բուսայուղ
- 100 գ պանիր (պարմեզան և այլ պինդ պանիր)
- թարմ կանաչ ռեհան
Պատրաստման եղանակը
1 Սմբուկը բաժանել 2 մասի և հեռացնել միջուկը:

2 Ավելացնել աղ, սև պղպեղ, ռոզմարին և բուսայուղ, դնել 200 ° տաքությամբ ջեռոցը 15 րոպե:

3 Սմբուկի միջուկը մանր կտրատել, ավելացնել մանր կտրատված սոխը և սխտորը:

4 Տապակել բուսայուղի մեջ և ավելացնել մանրացված լոլիկը և լոլիկի միջուկը, օրեգանո, աղ և սև պղպեղ:


5 Ստացված միջուկը լցնել սմբուկների մեջ և վրան լցնել պանիրը:

6 Պաքսիմատին ավելացնել 1 ճաշի գդալ բուսայուղ, խառնել և լցնել վրան:

7 Սմբուկներիվրա ավելացնել քերած պանիրը և եփել ջեռոցում 180 ° տաքությամբ:


Բարի ախորժակ: