Տապակած պանրային կարտոֆիլ
Շատ համեղ և անուշաբոյր կարտոֆիլ՝ խրթխրթան մակերեսով:
Բաղադրիչներ
- 350 գ պանիր
- 1.5-2 կգ կարտոֆիլ
- աղ
- սև պղպեղ
- համեմունքներ
- ուրց
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
1 Կարտոֆիլը հաստ կտորներով կտրատել:
2 Ավելացնել սև պղպեղ, աղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի, ուրց, ավելացնել մի փոքր բուսայուղ, և խառնել:
3 Լցնել տարայի մեջ, հավասարաչափ տարածել:
4 Եփել ջեռոցում 180°C 35 րոպե:
5 Պանիրը քերել, կարտոֆիլը հանել ջեռոցից, վրան լցնել քերած պանիրը, և դնել ջեռոցը 5-10 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: