Անասելի համեղ իշխան ձուկ պատրաստված ջեռոցում. նոր բաղադրատոմս, որը երկար տարիներ Ձեր ճաշացանկից չի հեռանա

Տապակած իշխան

Բաղադրությունը
1600 գ իշխան ձուկ
2 ճաշի գդալ ձիթայուղ
ուրց
մաղադանոս
1 ճաշի գդալ աղ

Պատրաստման եղանակը

Ձուկը լավ մաքրել, լվանալ, դնել նախապես յուղաթղթով պատրաստված տարայի մեջ:

Ձկան ներսում և վրան աղ ցանել:

Կանաչիները լցնել ձկան մեջ:

Վրան քսել ձիթայուղը:

Եփել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում 30 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում