Բաղադրիչներ
1 ձու
90 գ շաքարավազ
5 գ վանիլին
10 գ փխրեցուցիչ
120 մլ կաթ
60 մլ տաք ջուր
50 մլ ձեթ
200 գ ալյուր
50 գ կակաո
200 մլ սերուցք
40 գ մուգ + 40 գ կաթնային շոկոլադ
Կաղապարի չափը` 20 սմ
Պատրաստման եղանակը
Ձուն, շաքարավազը խառնել իրար և լավ հարել (պետք է հնարավորինս սպիտակի)
Ավելացնել կաթ, ձեթ, շարունակել հարել
Ալյուրը, կակաոն, վանիլինն ու փխրեցուցիչը խառնել իրար, ապա ավելացնել ընդհանուր զանգվածին և լավ խառնել
Ավելացնել տաք ջուր, լավ խառնել, տեղափոխել կաղապարի մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում
Առանձին կաթսայի մեջ սերուցք լցնել, ավելացնել 2 տեսակի շոկոլադները և հալեցնել
Խմորեղենը թողնել սառչի, ապա եռանկյունաձև բաժանել և լցնել շոկոլադե ջնարակը։ Եվս 1 անգամ կտրված հատվածներով դանակն անցկացնել
Զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))ոչ
Բարի ախորժակ