Աջիկա

20 часов
Ի՞նչը կլրացնի անուշահոտ խորոված մսի ն, դե իհարկե տնական աջիկան:
Բաղադրիչներ
- 400 գ լոլիկ
- 3-4 ատամիկ սխտոր
- աղ
- 0.5 թեյի գդալ աղացած համեմի սերմ
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- 1 հատ խնձոր
- 1 կապ կանաչի (ըստ ցանկության)
- 1 թեյի գդալ խմելի–սունելի
- 1 թեյի գդալ չորացրած ռեհան
- 0.25 թեյի գդալ կծու չիլի պղպեղ
Պատրաստման եղանակը
- Կանաչին մանր կտրատել: կարող եք նաև 1 կապից շատ վերցնել՝ ըստ նախասիրության: Համեղ է ստացվում մաղադանոսով, սամիթով կամ համեմով:

- Թթվաքաղցր խնձորը անցկացնել քերիչով, նախապես հեռացնելով կեղևը:

- Կանաչին խառնել խնձորին, սխտորը ճզմել, և ավելացնել կանաչիին:
- Լոլիկները անցկացնել մսաղացով, և լցնել մեծ տարայի մեջ:

- Ավելացնել համեմունքները և աղը, լավ խառնել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
