Բաղադրիչներ
500 գ աղացած միս
1/3 թ/գ սոդա
½ թ/գ աղ
սև պղպեղ
1 թ/գ օսլա
2 ատամիկ սխտոր
2-3 ճ/գ սերուցք կամ կաթ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, սոդա, օսլա և մանրացրած սխտոր

Ավելացնել կաթ կամ սերուցք, լավ խառնել և լցնել պոլիէթիլենի մեջ

Անհրաժեշտ է 7-10 րոպե լավ ծեծել միսը` հենց պակետի մեջ, ապա 1 ժամ թողնել սառնարանում

Մոտ 40-50 գ միս վերցնել և խողովակի ձև տալ

Յուրաքանխյուր մսե խողովակը տապակել բոլոր կողմերից թույլ կրակի վրա և փակ կափարիչով

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ