Բաղադրիչներ
500 գ դդում
100 գ շաքարավազ
0,5 կիտրոնի հյութ
7 գ ագար-ագար + 4 ճ/գ ջուր
Պատրաստման եղանակը
Դդումը խորանարդաձև կտրատել, ավելացնել ջուր և եփել` ընթացքում առաջացած փրփուրը հավաքելով

Ջուրը քամել, իսկ դդումը լավ հարել բլենդերով

Ավելացնել շաքարավազ, կիտրոնի հյութ և անընդհատ խառնելով եփել միչև եռա
Ագար-ագարին ավելացնել ջուր, խառնել, լցնել ընդհանուր զանգվածին` անընդհատ խառնելով եփել 4 րոպե

Կաղապարի մեջ ձեթ քսել, լցնել ստացված զանգվածը, թողնել սառչի, ապա 5 ժամ թողնել սառնարանում

Շրջել հակառակ կողմի վրա, կտրատել և մատուցել )))

Բարի ախորժակ