Այս ուտեստն իր տեսքով արդեն իսկ հետաքրքրություն է առաջացնում` շատ գեղեցիկ է, համեղ և ախորժելի: Նախուտեստ` սնկով և ձվով

Բաղադրիչներ

4 խաշած ձու

5-7 շամպինյոն

0,5 սոխ

2 ատամիկ սոխ

ձիթայուղ

½ կանաչ պղպեղ

½ դեղին պղպեղ

աղ

սև պղպեղ

1 լոլիկ

պանիր

Պատրաստման եղանակը

Սոխը և սխտորը մանրացնել, 3-4 րոպե տապակել ձիթայուղով

Ավելացնել կտրատած շամպինյոն, թողնել ևս 4 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղները, համեմել աղով, սև պղպեղով, լավ խառնել և թողնել 3-4 րոպե

Ավելացնել շրջանաձև կտրատած լոլիկ, յուրաքանչյուրի վրա դնել 0,5 խոշած ձու

Ավելացնել պանիր (տեսակն ըստ ցանկության), ծածկել կափարիչն ու թողնել այնքան, որ պանիրը հալչի

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում