Այս ուտեստի համն ու բույրը կգրավի ցանկացածին: Շատ համեղ և նուրբ ջեռեփուկ` լավաշով և սնկով

Բաղադրիչներ

700 գ կարտոֆիլ

30 գ կարագ

400 գ սունկ

1-2 գլուխ սոխ

1-2 ճ/գ թթվասեր

2 լավաշ

200 գ յոգուրտ կամ կեֆիր

2 ձու

1 թ/գ մանանեխ

աղ

սև պղպեղ

կաղապարի չափը` 24 սմ

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել 2 րոպե, ապա ավելացնել սունկը, համեմել աղով, սև պղպեղով և թողնել 10-15 րոպե

Կարտոֆիլը մաքրել,  խաշել, նրա ջրից 100 մլ առանձնացնել, իսկ կարտոֆիլը ճզմել:

Ավելացնել կարագը, առանձնացված ջուրը և շարունակել ջզմել

Ավելացնել տապակած սունկը և լավ խառնել

Ավելացնել թթվասեր, լավ խառնել և թողնել մի կողմ

Լավաշը լայնությամբ բաժանել մի քանի մասի, յուրաքանչյուրի մեջ 2 ճ/գ խճողակ դնել և փաթաթել

Կաղապարի ներսը պատել կարագով և ռուլետները շարել

Կեֆիրին (կամ յոգուրտին) ավելացնել 2 ձու, աղ, սև պղպեղ, մանանեխ և լավ խառնել

Լցնել ռուլետների վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե

Համտեսե՜ք, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում