Բաղադրիչներ
2 հատ հավի կրծքամիս
աղ
սև պղպեղ
2 լոլիկ
սամիթ կամ մաղադանոս
կանաչ սոխ
3 ճ/գ թթվասեր
2-4 գունավոր պղպեղ
Սոուսոի համար`
3 ձու
3 ճ/գ թթվասեր
100 գ պանիր
50 պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել կտրտած կանաչ սոխ, սամիթ կամ մաղադանոս
Լոլիկը խորանարդաձև կտրատել և ավելացնել մսին
Ավելացնել թթվասեր, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Գունավոր պղպեղները կիսել, մքարել, 2 ճ/գ խճողակ լցնել, դնել հրակայուն տարայի մեջ
Սոուսի համար 3 ձվին ավելացնել քերած պանիր, թթվասեր, պաքսիմատ և լավ խառնել
Յուրաքանչյուր պղպեղի վրա 1-1,5 թ/գ սոուս լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե
Շտապե՛ք համտեսել )))
Բարի ախորժակ