Բաղադրիչներ
6 պղպեղ
1 գլուխ սոխ
2 լոլիկ
600 գ պանիր Ֆետա
200 գ պանիր` ըստ ճաշակի
3 ձու
½ սև պղպեղ
1 թ/գ օրեգանո
Սոուսի համար`
40 գ կարագ
20 մլ ձիթայուղ
2 ճ/գ ալյուր
700 մլ կաթ
աղ
սև պղպեղ
մշկընկույզ
Պատրաստման եղանակը
2 տեսակի պանիրները խառնել իրար, ավելացնել 3 ձու, խորանարդաձև կտրատած սոխ, լոլիկ, սև պղպեղ, օրեգանո և լավ խառնել

Ստացված զանգվածով լցոնել պղպեղները և դնել հրակայուն տարայի մեջ

Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է թավայի մեջ կարագ դնել, ավելացնել ձիթայուղ, ալյուր, խառնելով՝ 2 րոպե թողնել թույլ կրակին

Ավելացնել 500 մլ տաք կաթ և անընդհատ խառնելով հասցնել եռման աստիճանի

Եռալուց հետո ևս 200 մլ տաք կաթ, աղ, սև պղպեղ և մշկընկույզ ավելացնել, թողնել 3 րոպե

Լցնել պղպեղների վրա, ծածկել փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Հանել փայլաթիթեղը և ևս 15 րոպե թողնել ջեռոցում
Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ