Այս ուտեստը կլրացնի ձեր ընթրիքի սեղանն իր գունեղությամբ և յուրօրինակ համային համադրությամբ

Բաղադրիչներ

300 գ հավի կրծքամիս

Աղ

Սև և կարմիր պղպեղներ

1 ճ/գ եգիպտացորենի օսլա

1 գլուխ սոխ

2 գունավոր պղպեղ

5 օղակ մարինացված արքայախնձոր

1 թ/գ շաքարավազ

3 ճ/գ սոյայի սոուս

1 ճ/գ բրնձի քացախ

1 ատամիկ սխտոր

1 թ/գ տոմատի մածուկ

կանաչ սոխ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել եգիպտացորենի օսլա, լավ խառնել և տապակել

Սոխը կտրատել և առանձին տապակել, ավելացնել կտրատած պղպեղները

Ավելացնել խորանարդաձև կտրատած արքայախնձորը

Ավելացնել տապակած հավի կրծքամիսը և լավ խառնել

Առանձին տարայի մեջ լցնել շաքարավազ, սոյայի սոուս, բրնձի քացախ, ճզմած սխտոր, տոմատի մածուկ և լավ խառնել: Ավելացնել տապակին և լավ խառնել

Ավելացրեք կանաչ սոխ և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում