Այս ուտեստը կդառնա ցանկացած սեղանի զարդը: Դդմիկով ռուլետներ

Բաղադրիչներ

2 դդմիկ

1 լոլիկ

100 գ պանիր

3-4 ատամիկ սխտոր

2-3 ճ/գ մայոնեզ

3 ձու

ալյուր

աղ

սև պղպեղ

սամիթ, մաղադանոս

Պատրաստման եղանակը

Դդմիկը երկարությամբ կտրատել, 2 կողմից համեմել աղով և թողնել 10 րոպե

Պանիրն անցկացնել մանր քերիչով, ավելացնել մանրացրած սամիթ, մաղադանոս, սխտոր, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել

Անձեռոցիկի օգնությամբ չորացնել դդմիկները, թաթախել նախ ալյուրի, ապա ձվի,  դարձյալ ալյուրի մեջ և 2 կողմից տապակել

Յուրաքանչյուր դդմիկի մեջ 1-ական թ/գ պանրային զանգված դնել, տարածել, լոլիկը խորանարդաձև կտրատել, 1-ական թ/գ դնել

Ռուլետի պես փաթաթել, փայտիկով ամրացնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում