Այս ուտեստը կարող է լինել և՛ նախաճաշ, և՛ հրաշալի նախուտեստ: Շերտավոր խմորով և երշիկով ռուլետներ

Բաղադրիչներ

300 գ շերտավոր խմոր

30 գ մանանեխ (մածուկ)

100 գ ապխտած երշիկ կամ նրբերշիկ

200 գ պանիր

80 գ թթու վարունգ

1 ձու

20 գ կարագ

Կաղապարի չափը` 20 սմ

Պատրաստման եղանակը

Խմորը բացել, մանանեխ քսել

Դնել ցանկացած տեսակի ապխտած երշիկ, ավելացնել քերած պանիր, վարունգ և փաթաթել ռուլետի պես

Բաժանել մասերի և դնել կարագով պատված կաղապարի մեջ

Յուրաքանչյուրի վրա ձու քսել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում