Բաղադրիչներ
850 գ կարտոֆիլ
ձիթայուղ
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
1 փոքր կանաչ պղպեղ
1 փոքր կարմիր պղպեղ
200 գ հավի կրծքամիս
աղ
սև և կարմիր պղպեղներ
քրքում
1 ճ/գ սերուցք
մաղադանոս
1 ձու
250 գ ալյուր
պանիր
Պատրաստման եղանակը
Սոխն ու սխտորը մանրացնել, տապակել ձիթայուղով, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղները, ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե
Ավելացնել խորանարդաձև կտրատած հավի կծքամիսը, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, քիմիոնով և թողնել 5-7 րոպե
Ավելացնել 1 ճ/գ սերուցք, լավ խառնել, թողնել 2 րոպե և վերցնել կրակից
Կարտոֆիլը խաշել, ճզմել, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել 1 ձու, մանրացրած մաղադանոս և լավ խառնել
Մաս-մաս ավելացնել ալյուր և խառնել (անհրաժեշտության դեպքում ալյուրն ավելացնել 100 գ)
Ստացված կարտոֆիլե խմորը բաժանել 2 մասի և շրջանաձև բացել
Թավայի մեջ ձիթայուղ լցնել, խմորներից 1-ը դնել, ավելացնել մի քանի կտոր հալվող պանիր
Ավելացնել տապակած միսն ու բանջարեղենը, ապա քերած պանիրը
Դնել 2-րդ խմորը, ծայրերն ամրացնել, թողնել 7 րոպե, ապա կափարիչի օգնությամբ շրջել հաջորդ կողմի վրա
Համտեսելու ժամանակն է )))
Բարի ախորժակ