Այս ուտեստը դուր կգա հատկապես տղամարդկանց։ Տաք, համեղ, ախորժելի կոտլելտներ՝ բանջարեղենով

Բաղադրիչներ

600 գ աղացած միս

2 սոխ

2 հատ գազար

3 հատ կարտոֆիլ

200 գ տոմատի մածուկ, կամ թարմ լոլիկի պյուրե

50 գ պաքսիմատ

2 ձու

100 մլ ջուր

աղ

սև պղպեղ

պապրիկա

ուրց                                                  

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել մանր կտրատած 1 սոխ, ձու, աղ, սև պղպեղ, պապրիկա, ուրց և լավ խառնել

Ձեռքերը թաթախել ձեթի մեջ, մսից գնդիկներ անել, բոլոր կողմերից տապակել ձեթի մեջ և հանել

Գազարը շրջանաձև կտրատել, սոխը` կիսալուսնաձև, համեմել աղով, տապակել թույլ կրակի վրա 5 րոպե

Ավելացնել միջին չափի կտրատած կարտոֆիլը, շարունակել տապակել ևս 10 րոպե

Ավելացնել լոլիկի պյուրե կամ տոմատի մածուկ, ջուր, ավելացնել ուրց, թողնել 2 րոպե

Տապակը լցնել հրակայուն տարայի մեջ, ավելացնել կոտլետները, դնել 220°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Զարդարել մաղադանոսով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում