Բաղադրիչներ
2 սմբուկ
1 թ/գ աղ
1 թ/գ չորացրած ռեհան
1 թ/գ սխտորի փոշի
0,5 թ/գ սև պղպեղ
2 ճ/գ ձիթայուղ
1 հատ լոլիկ
թարմ ռեհան
պանիր
Պատրաստման եղանակը
Սմբուկները շրջանաձև կտրատել, շարել ջեռոցի տապակի մեջ։ Աղը, չորացրած ռեհանը, սխտորի փոշին, սև պղպեղը, ձիթայուղը խառնել իրար և պատել սմբուկները 2 կողմից։ Դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Արդեն պատրաստ սմբուկներից մի քանիսին ավելացնել շրջանաձև կտրատած լոլիկ, ռեհանի տերև, 1-ական կտոր պանիր
Ավելացնել 1-ական կտոր սմբուկ, դարձյալ պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ