Այս նախուտեստն իր գեղեցկությամբ միանգամից աչքի է զարնում: Լոլիկով և խաշած ձվով նախուտեստ

Բաղադրիչներ

4 խաշած ձու

2-3 լոլիկ

աղ

սև պղպեղ

5 ատամիկ սխտոր

3 ճ/գ մայոնեզ

50 գ պարմեզան պանիր

Պատրաստման եղանակը

Լոլիկը շրջանաձև կտրատել, համեմել աղով, սև պղպեղով և դնել մատուցվող ափսեյի մեջ

Ավելացնել մանրացրած սխտոր

Խաշած ձուն մանր կտրատել, ավելացնել մայոնեզ, 1-ական ճ/գ դնել յուրաքանչյուր լոլիկի վրա

Ավելացնել քերած պարմեզան պանիր, զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում