Այս նախուտեստը որքան արագ պատրաստվում է, այնքան ավելի արագ վերջանում է

Բաղադրությունը

  • 8 շերտ հալչող պանիր (կարող է համային հավելումներ ունենալ),
  • 2 հատ ձու,
  • 2 ատամիկ սխտոր,
  • 2 կտոր երշիկ (պինդ, ապխտած),
  • մաղադանոս,
  • 1-1.5 ճաշի գդալ մայոնեզ,
  • 1/3 բաժակ ընկույզ:

Պատրաստման եղանակը

Կանաչին և երշիկը կտրատել:

Ձուն խաշել և քերիչով անցկացնել:

Սխտորը ճզմել:

Այս ամենը խառնել, ավելացնել աղ, մայոնեզ և խառնել:

Այս խառնուրդը լցնել պանրի շերտի վրա և ձողաձև փաթաթել:

Պանրի վրա մի փոքր մայոնեզ քսել, և թաթախել կտրատված ընկույզի մեջ:

Նախուտեստը մի փոքր դնել սառցախցիկում և հետո համտեսել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում