Այս նախուտեստը հարմար է ցանկացած տոնական սեղանի համար: Սնկով և ձվով նախուտեստ

Բաղադրիչներ

125 գ պանիր

250 գ մարինացված սունկ

1-2 ատամիկ սխտոր

աղ

սև պղպեղ

3 խաշած ձու

1 թարմ վարունգ

2 ճ/գ մայոնեզ

Պատրաստման եղանակը

Ձվերն ու պանիրը  անցկացնել քերիչով, սխտորը ճզմել, համեմել աղով, սև պղպեղով, մայոնեզ ավելացնել և լավ խառնել

Վարունգը շրջանաձև կտրատել

Սնկի ոտիկները զգուշությամբ հեռացնել այնպես, որ գլխիկների հատվածում մի փոքր խորություն մնա

Վերցնել 1 ճ/գ ձվային զանգված, փոքրի գնդիկ անել, այնուհետև վարունգի վրա դնեել ու սնկի ցողունի տեսք տալ

Վերևում դնել սնկի գլխիկները

Զարդարել որևէ կանաչեղենով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում