Այս նախուտեստը կհետաքրքրի անգամ ամենաքմահաճ հյուրին: Լցոնած վարունգ

Բաղադրիչներ

4 երկար վարունգ

200 գ հավի խաշած կրծքամիս

100 գ պանիր

2 ճ/գ մայոնեզ

1 չերրի լոլիկ

1 ատամիկ սխտոր

մաղադանոս

սև պղպեղ

աղ` ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը, պանիրը մանր կտրատել, ավելացնել ճզմած սխտոր, աղ` ըստ ցանկության, սև պղպեղ, մայոնեզ

Վարունգը բաժանել մասերի, գդալի օգնությամբ միջուկը կիսով չափ հեռացնել

Ստացված խճողակով լցոնել վարունգները

Յուրաքանչյուրը զարդարել 1 փոքրիկ կտոր լոլիկով, մաղադանոսով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում