Բաղադրիչներ
150 գ մոցարելլա պանիր
250 գ խոզապուխտ
3 ձու
240 գ պաքսիմատ
40 գ պարմեզան պանիր
240 գ ալյուր
օրեգանո
½ թ/գ սև և կարմիր պղպեղներ
աղ
Պատրաստման եղանակը
2 բարակ շերտ խոզապուխտ դնել, 1 շերտ մոցարելլա պանիր, համեմել օրեգանոյով և ռուլետի պես փաթաթել
Պատրաստած բոլոր ռուլետները դնել սառցարանում 25 րոպե
Ձվերին ավելացնել սև և կարմիր պղպեղներ, 1 պտղունց աղ և լավ խառնել
Պաքսիմատին ավելացնել քերած պարմեզան պանիր
Յուրաքանչյուր ռուլետը թաթախել նախ ալյուրի, ապա պաքսիմատի, ձվի , նորից ալյուրի մեջ (այս գործողությունը կրկնել 2 անգամ)
Կաթսայի մեջ ձեթ լցնել, լավ տաքացնել և 2 կողմից տապակել
Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ