Բաղադրությունը
- 400 գ միս (խոզ, տավար, հավ),
- 6 հատ ձու,
- 200 գ պանիր,
- 1 հատ մարինացված սոխ (սոխ, քացախ, ջուր,շաքարավազ, մի փոքր աղ)
- մայոնեզ,
- ձեթ,
- աղ,
- պղպեղ,
- մանանեխ,
- 1 ատամիկ սխտոր:
Պատրաստման եղանակը
Սոխը մարինացնելու համար ջուրը, շաքարավազը և աղը խառնել, դնել կրակին, հենց եռա, ավելացնել քացախը և խառնել, իսկ հետո ավելացնել կտրատված սոխի վրա և 1.5-2 ժամ մարինացնել:
Խոզի միսը խաշել, ձողիկների պես կտրատել և ձեթով տապակել՝ համեմելով աղով, պղպեղոց և մանանեխով:
Միսը լցնել այն ամանի մեջ, որով մատուցվելու է աղցանը:
Հենց միսը սառչի, 2-րդ շերտով վրան դնել մարինացված սոխը և վրան մայոնեզ քսել:
Ձուն խաշել, կիսել 2 մասի, դեղնուցները հանել և մայոնեզի ու ճզմված սխտորի հետ խառնել՝ կրկին համեմելով աղով և պղպեղով:
Դեղնուցով պատրաստված այս զանգվածով լցոնել սպիտակուցները, իսկ ավելացած մասը լցնել մարինացված սոխի շերտի վրա:
Այնուհետև ամբողջ մակերեսով դասավորել լցոնված սպիտակուցները և ամբողջ մակերեսը մայոնեզով ծածկել:
Պանիրը քերիչով անցկացնել, շաղ տալ աղցանի վրա:
Բարի ախորժակ