Այս համեղ ուտեստը կզարդարի Ձեր ընթրիքի սեղանը

Բաղադրությունը

  • 400 գ աղացած միս,
  • 300 գ կաղամբ,
  • 2 հատ սոխ,
  • 3 հատ խաշված ձու,
  • 100 գ պանիր,
  • 150 գ +1 ճաշի գդալ թթվասեր,
  • պղպեղ,
  • աղ,
  • 1 ճաշի գդալ ձեթ,
  • կարտոֆիլից կտրված 6 շրջան:

Պատրաստման եղանակը

Կաղամբը և 1 հատ սոխը կտրատել:

Սոխը մի փոքր տապակել, իսկ հետո ավելացնել կաղամբը և միասին տապակել: Համեմել աղով և պղպեղով:

Երբ այս զանգվածը կսառչի, ավելացնել խաշված և քերիչով անցկացված ձուն, 1 ճաշի գդալ թթվասերը և խառնել:

Կարտոֆիլից 6 հատ շրջան կտրել:

Աղացած մսի վրա ավելացնել շատ մանր կտրատված մյուս սոխը, աղը, պղպեղը  և լավ խառնել: Միսը «ծեծել», որպեսզի ավելի կայուն լինի զանգվածը, այնուհետև բաժանել 6 գնդի ու նորից «ծեծել»:

Ջեռոցի ամանի մեջ յուղաթուղթ փռել և վրան ձեթ քսել:

Շարել կարտոֆիլները, այնուհետև յուրաքանչյուր վրա դնել մսից պատրաստված գունդը, մի փոքր խորություն տալ և այդ խորության մեջ լցնել կաղամբով պատրաստված զանգվածը:

Պանիրը քերիչով անցկացնել, շաղ տալ ուտեստի կտորների վրա, և յուրաքանչյուր կտորի  վերջին շերտին թթվասեր քսել:

Եփել  45-50 րոպե 180 ջերմաստիճանում:

Մատուցելիս վրան կանաչի շաղ տալ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում