Հավի մսով աղցան

Շատ հագեցնող և ամառային աղցան՝Ձեր ճաշացանկում:
Բաղադրիչներ
- 200 գ պեկինյան կաղամբ
- 200 գ հավի կրծքամիս
- 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
- 1 հատ պղպեղ
- 2-3 հատ վարունգ
- 3 ճաշի գդալ մայոնեզ
- կանաչի
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը մանր կտրատել, լցնել տարայի մեջ:

- Պեկինյան կաղամբը մանր կտրատել:

- Պղպեղը մանր կտորներով կտրատել:
- Վարունգը մանրացնել:
- Ավելացնել պահածոյացված եգիպտացորենը:
- Ավելացնել կտրատված կանաչին, աղը և սև պղպեղը, մայոնեզը, և լավ խառնել

Բարի ախորժակ:
