Բաղադրատոմսեր

Այս կրեկերներից միանգամից շատ պատրաստեք

Կրեկերներ: Արագ և համեղ
50 минуты

Բաղադրիչներ

  • 2 հատ ձու
  • 80 գ և ավել շաքարավազ
  • 80 գ ձեթ կամ կարագ
  • 50 մլ կաթ
  • +/- 330 գ ալյուր
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 պտղունց աղ
  • վանիլին
  • 50 գ չամիչ
  • 15 գ քունջութ
  • 15 գ կակաչի սերմ

Պատրաստման եղանակը

  • Բոլոր բաղադրիչները պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն:
  • 1 հատ ձվից առանձնացնել դեղնուցը և սպիտակուցը: Դեղնուցը կօգտագործենք բլիթների մակերեսին քսելուհամար:
  • 1 հատ ձուն և 1 հատ ձվի սպիտակուցը, շաքարավազը, աղը, վանիլինը, ձեթը և կաթը խառնել/հարել:
  • Ավելացնել փխրեցուցիչը և խառնել:
  • Ալյուրը մաղել, մաս-մաս ավելացնել զանգվածի մեջ՝ զուգահեռաբար խառնելով:
  • Հետո ձեռքերով տրորել խմորը:
  • Խմորը բաժանել 2 մասի: Մեկ մասում լցնել չամիչը, մյուսում՝ քունջութն ու կակաչի սերմը:
  • Խմորը բարակ գրդնակել և եռանկյունաձև կամ քառանկյունաձև կտրոներ կտրատել:
  • Ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, և բլիթները շարել վրան:
  • Բլիթների վրա ձվի դեղնուց քսել և պատառաքաղով նախշեր անել:
  • Թխել 180 ջերմաստիճանում 10-15 րոպե: