Բաղադրիչներ
150 մլ տաք կաթ
150 մլ տաք ջուր
1 ճ/գ շաքարավազ
0,5 թ/գ աղ
2 ճ/գ թթվասեր
7 գ խմորիչ
500-600 գ ալյուր
500 գ խաշած կարտոֆիլ + աղ, սև պղպեղ
1 ճ/գ կարագ
սամիթ
1 գլուխ սոխ
100 գ պանիր
30 մլ ձեթ
2 ատամիկ սխտոր
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
Պատրաստման եղանակը
Կաթին ավելացնել ջուր, շաքարավազ, աղ, թթվասեր, խմորիչ և լավ խառնել: Ավելացնել ալյուր, լավ խառնել, խմոր հունցել, ծածկել և թողնել 1 ժամ
Կարտոֆիլը ճզմել, ավելացնել աղ, սև պղպեղ, մանրացրած սամիթ, կարագ, քերած պանիր: Սոխը մանրացնել, տապակել, ավելացնել կարտոֆիլին և լավ խառնել
Խմորը և կարտոֆիլը բաժանել 9 հավասար մասերի և գնդել
Յուրաքանչյուր խմորի գնդիկը ձեռքով մի փոքր բացել, 1 գնդիկ կարտոֆիլ դնել
Կողային մասերից հավաքել, 1 գնդի ձև տալ, դնել նախապես յուղաթուղթ փռած թավայի մեջ, ծածկել և 15 րոպե թողնել
Առանձին տարայի մեջ ձեթ լցնել, ավելացնել մանրացրած սխտոր, կարմիր քաղցր պղպեղ: Մատների օգնությամբ գնդերի վրա փոսիկներ անել` մատները թաթախելով համեմված ձեթի մեջ
Յուրաքանչյուրի վրա մի քիչ քերած պանիր դնել և տեղափոխել 180°С տաքացրած ջեռոց` 30-35 րոպե
Կարկանդակները պատրաստ են )))
Բարի ախորժակ