Բաղադրիչներ
Կրեմի համար`
1 ձու
3 ճ/գ շաքարավազ
8 գ վանիլային շաքարավազ
2 ճ/գ եգիպտացորենի օսլա
300 մլ կաթ
Խմորի համար`
1 ձու
աղ
8 գ վանիլային շաքարավազ
80 գ շաքարավազ
150 գ յոգուրտ
60 մլ ձեթ
140 գ ալյուր + 8 գ փխրեցուցիչ
չամիչ
Պատրաստման եղանակը
1 ձվին ավելացնել 3 ճ/գ շաքարավազ, 8 գ վանիլային շաքարավազ, 2 ճ/գ եգիպտացորենի օսլա և լավ խառնել: Ավելացնել կաթ, դնել կրակին և անընդհատ խառնելով եփել այնքան, մինչև թանձրանա: Ծածկել և թողնել սառչի
Առանձին տարայի մեջ իրար խառնել ձուն, շաքարավազը, վանիլային շաքարավազը, մի պտղունց աղ, յոգուրտ, լավ խառնել, ավելացնել ձեթ, խառնել
Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, լավ խառնել, ավելացնել ընդհանուր զանգվածին
2- ական թ/գ լցնել կեկսերի համար նախատեսված ձևի մեջ, ապա խոհարարական պարկի օգնությամբ ավելացնել եփած կրեմը, ավելացնել մի քանի հատիկ չամիչ, դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))
Բարի ախորժակ