Բաղադրությունը
- 4 հատ մեծ կարտոֆիլ,
- 70 գ պանիր,
- 120 գ խոզապուխտ կամ հավի կրծքամիս,
- 1 հատ սոխ,
- 20 գ կարագ,
- աղ:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը լավ լվանալ, վրան պատառաքաղով ծակծկել, համեմել աղով, փաթաթել փայլաթղթով և եփել 60-90 րոպե 180 ջերմաստիճանում:
Սոխը և խոզապուխտը կտրատել:
Պանիրը քերիչով անցկանցել:
Խոզապուխտը տապակել: Եթե յուղոտ է, ապա տապակել առանց ձեթի: Հենց խոզապուխտը սկսի ոսկեգույն երանգ ստանալ, ավելացնել սոխը և միասին տապակել՝ անհրաժեշտության դեպքում ձեթ ավելացնելով:
Կարտոֆիլի վերևի հատվածը կտրել, մեջտեղի մասը գդալով զգուշությամբ փորել:
Այդ փորված զանգվածը ճզմել, ավելացնել կարագը, պանիրը, տապակված սոխն ու բեկոնը, համեմել աղով և լավ խառնել:
Այս միջուկը լցնել կարտոֆիլի մեջ, վրան պանիր շաղ տալ և եփել 10 րոպե 200 ջերմաստիճանում:
Ցանկության դեպքում մատուցելիս կարտոֆիլի վրա կանաչի շաղ տալ:
Բարի ախորժակ