Տավարի լեզվով աղցան
Տավարի լեզվից կարող եք մի շարք նախուտեստներ և ուտեստներ պատրաստել, բայց ամենահամեղը հիմնականում աղցաններն են:
Բաղադրիչներ
- 300 գ տավարի լեզու
- 1 հատ վարունգ
- 2 ճաշի գդալ ձիթայուղ
- 1 հատ գազար
- 0.5 հատ սոխ
- 2 ճաշի գդալ սոյայի սոուս
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Տավարի լեզուն լավ լվանալ, այնուհետև խաշել առանց աղի 1.5-2 ժամ:
2 Վարունգը և գազարը երկարությամբ կտրատել:
3 Սոխը օղակներով կտրատել:
4 Տավարի լեզուն եփելուց հետո սառեցնել, երկարությամբ կտրատել:
5 Տեղափոխել խորը ամանի մեջ, ավելացնել սոյայի սոուսը և ձիթայուղը:
6 Համեմել աղով և սև պղպեղով, մատուցելուց առաջ 30 րոպե թողնել սառնարանում:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: