Աղցան «Ժակլին»

Թարմ և գեղեցիկ աղցան՝ Ձեր սիրելիների համար:
Բաղադրիչներ
- 100 գ չորահաց
- 1 հատ սոխ
- 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
- 250 գ գազար
- 250 գ կիսաապխտած հավի կրծքամիս
- սամիթ
- մայոնեզ
Պատրաստման եղանակը
- Սոխը մանր կտրատել, վրան լցնել եռացրած ջուր:

- Հավի ապխտած կրծքամիսը մանր կտրատել

- Ավելացնել եգիպտացորենը:

- Գազարը անցկացնել կորեական ձևի քերիչով:
- Սոխը քամել, ավելացնել աղցանին:
- Սամիթը մանր կտրատել, և ավելացնել աղցանին:
- Ավելացնել մայոնեզը, և լավ խառնել:
- Ավելացնել չորահացերը, և խառնել:

Բարի ախորժակ:
