Այս գեղեցկությունը պատրաստելու համար ձեզանից ընդամենը 10 րոպե կպահանջվի։ Եգիպտացորենի փաթիլներով տորթ

Բաղադրիչներ

20 գ ժելատին + 70 մլ ջուր

600 գ յոգուրտ կամ թթվասեր

120 գ շաքարավազ

1 տուփ վանիլային շաքարավազ

180 գ եգիպտացորենի փաթիլներ

պիստակ

շոկոլադ

Կաղապարի չափը՝ 18 սմ

Պատրաստման եղանակը

Յոգուրտին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ և լավ խառնել

Ժելատինին ավելացնել ջուր, խառնել, 10 րոպե թողնել մի կողմ։ Հալեցնել գոլորշու վրա, ապա ավելացնել յոգուրտին և լավ խառնել

Ավելացնել եգիպտացորենի փաթիլներ, լավ խառնել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, լցնել ստացված զանգվածը, զարդարել կտրատած պիստակով, շոկոլադի քերուկով և 3 ժամ թողնել սառնարանում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում