Բաղադրիչներ
300 գ խաշած հավի կրծքամիս
150 գ պանիր
1 գլքւխ սոխ
2 հատ խաշած կարտոֆիլ
2 հատ խաշած գազար
7 հատ խաշած ձու
200 գ մայոնեզ
սամիթ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել ձեթի մեջ
Ձվերը երկարությամբ կիսել, սպիտակուցներն առանձնացնել, իսկ դեղնուցներին մայոնեզ աղ և սև պղպեղ ավելացնել, ճզմել, մեկական թ/գ լցնել յուրաքանչյուր սպիտակուցի մեջ, թողնել մի կողմ
Կարտոֆիլն ու գազարը առանձին-առանձին անցկացնել քերիչով, համեմել աղով և սև պղպեղով
Հավի կրծքամիսը երկարաձև կտրատել, համեմել
Մատուցվող ափսեյի մեջ մայոնեզ քսել, լցնել կարտոֆիլը, տարածել, մայոնեզ քսել
Ավելացնել գազարը, մայոնեզ քսել
Ավելացնել հավի կրծքամիսը, մայոնեզ քսել
Ավելացնել տապակած սոխը և մայոնեզ քսել
Աղցանի վրա դասավորել ձվերը` դեղնուցի հատվածը դեպի ներս
Աղցանն ամբողջությամբ պատել քերած պանրով
Զարդարեք սամիթով և մատուցեք )))
Բարի ախորժակ