Այս բլիթները կարող են լինել հրաշալի նախաճաշ և ինչու չէ նաև ճաշի երկրորդ ուտեստ: Կաթնաշոռով բլիթներ

Բաղադրիչներ

100 գ թթվասեր

1 ձու

0,5 թ/գ աղ

0,5 թ/գ շաքարավազ

100 գ կաթնաշոռ

100 գ պանիր

1 լոլիկ

150 գ ալյուր

1 թ/գ փխրեցուցիչ

1 ճ/գ ձեթ

օրեգանո

քնջութ

Պատրաստման եղանակը

Թթվասերին ավելացնել  ձու, աղ, շաքարավազ և լավ խառնել

Ավելացնել կաթնաշոռ, քերած պանիր, խորանարդաձև կտրատած լոլիկ

Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, խառնել և ավելացնել ընդհանուր զանգվածին։ Ավելացնել ձեթ և լավ խառնել

Ջեռոցի տապակը պատել կարագով, ստացված զանգվածից 1_ական ճ/գ դնել տապակի մեջ, շրջանի ձև տալ, յուրաքանչյուրի վրա օրեգանո և քնջութ շաղ տալ, դնել 180°С տաքացրած ջեռոցում 10-15 րոպե

Բլիթները պատրաստ են )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում