Այս բանջարեղենը ցանկացած տարբերակով պարզապես հրաշալի է ստացվում, և այս բաղադրատոմսը դրանցից մեկն է` պանրով տապակած դդմիկ

Բաղադրիչներ

2 դդմիկ

150 գ պանիր

300 գ ալյուր

աղ

սև պղպեղ

ձեթ

3-4 ճ/գ յոգուրտ

սամիթ

2 ատամիկ սխտոր

Պատրաստման եղանակը

Դդմիկը շրջանաձև կտրատել, յուրաքանչյուր շրջանակը՝ ոչ ամբողջությամ ևս կտրել

Յուրաքանչյուրի մեջ 1-ական թ/գ քերած պանիր լցնել

Առանձին տարաների մեջ ալյուր և ձու լցնել` ձուն համեմել աղով և սև պղպեղով

Յուրաքանչյուր դդմիկի կտորը թաթախել նախ ալյուրի, ապա ձվի մեջ և 2 կողմից տապակել

Յոգուրտին ավելացնել աղ, սև պղպեղ, մանրացրած սամիթ, ճզմած սխտոր և լավ խառնել

Մատուցեք պատրաստած սոուսով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում