Այս բաղադրիչներով` անհնար է, որ աղցանը համեղ չստացվի: Աղցան «Ընկերություն»

Բաղադրիչներ

800 գ խաշած կարտոֆիլ

7 խաշած ձու

250 գ հավի խաշած կրծքամիս

250 գ յոգուրտ

250 գ մայոնեզ

2 ատամիկ սխտոր

1 թ/գ մանանեխ

1 թ/գ աղ

1 կիտրոնի հյութ

սամիթ

ձիթապտուղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը, միսը և 5 ձու խորանարդաձև կտրատել

Յոգուրտին ավելացնել մայոնեզ, մանանեխ, աղ, կիտրոնի հյութ, ճզմած սխտոր, սամիթ, լավ խառնել ավելացնել կտրատած բաղադրիչներին

Լավ խառնել լցնել մատուցվող ափսեյի մեջ, 2 ձու անցկացնել քերիչով և պատել աղցանը

Զարդարել սամիթով, ձիթապտղով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում