Այս բաղադրատոմսով միսն ուղղակի անմահական է ստացվում: Տապակած տավարի միս` թթվասերով

Բաղադրիչներ

500 գ տավարի միս

2 գլուխ սոխ

2 միջին մեծության մարինացաված վարունգ

3 ճ/գ թթվասեր

½ թ/գ համեմի աղացած սերմ

աղ

սև պղպեղ

1 ճ/գ շաքարավազ

ջուր` ըստ անհրաժեշտության

Պատրաստման եղանակը

Միսը միջին երկարությամբ, իսկ սոխը կիսալուսնաձև կտրատել, միասին տապակել 10-15 րոպե

Ավելացնել միջին երկարությամբ կտրատած մարինացված վարունգ, համեմի աղացած սերմ, սև և կարմիր պղպեղներ, թողնել կրակին 5 րոպե

Ավելացնել թթվասեր, մի պտղունց աղ, շաքարավազ, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 30 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում